|
|
 |
Ստեփան Նալբանդյան Ճարտարապետ: ԱՄՆ «Հայ կրթական հաստատության» երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն: Վերջին տարիների ընթացքում կազմակերպության ջանքերով ՀՀ սահմանամերձ և գյուղական շրջաններում, Արցախում և Ջավախքում վերանորոգել և կառուցվել է ավելի քան 145 դպրոց:
|
 |
Ալվարդ Ղազիյան Բանագետ։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական տեքստաբանության բաժնի ղեկավար։ Գրի է առել արժեքավոր բանահյուսական, ազգագրական հարուստ նյութեր։ Հեղինակել է 6 տասնյակից ավելի գիտական, լրագրական հոդվածներ, գրախոսականներ, հրապարակումներ, խմբագրել և թարգմանել է մի շարք աշխատություններ։
|
 |
Զարուհի Մամյան Ճարտարապետության թեկնածու։ «ԵրևանՆախագիծ» ՓԲԸ Երևանի գլխավոր հատակագծի բաժնի ճարտարապետական խմբի ղեկավար:Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քաղաքաշինության ամբիոնի ասիստենտ, դասախոս։
|
 |
Մանվել Սարգսյան Ճարտարապետ: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ: 1992-1995թթ. հանդիսացել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչ ՀՀ-ում: 2000-2005թթ.՝ ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական:
|
 |
Հայկ Դեմոյան Պատմական գիտությունների թեկնածու: ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն: Բազմաթիվ հոդվածների, գիտական աշխատությունների, արցախյան հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված մի շարք մենագրությունների հեղինակ:
|
 |
Ժիրայր Դադասյան Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ:
|
 |
Արա Հարությունյան ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ։ Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների հարցերի վարչությունում, այդ թվում և որպես ԼՂՀ վերականգնման և վերաբնակեցման բաժնի պետ։
|
|