մասին նա իմացել է Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամրջի անցկացման կապակցությամբ և ինքն էլ կոչով հանդես է եկել կամրջի ընթացքում՝ Բեթղեհեմից ուղիղ միացման ժամանակ: Այս օրերին լինելով Երևանում նա այցելեց Հիմնադրամի գրասենյակ, որպեսզի ծանոթանա մեզ հետ և Միության, ընկերների և անձամբ իր անունից հանգանակություն կատարի՝ ընդանուր առմամբ 1600 ԱՄՆ դոլար: Այդ գումարի մեջ մասնավորապես մտնում են Երուսաղեմի Ռամկավար ազատական կուսակցության մասնաճյուղի, Հայ երիտասարդաց միության, ՀՄԸՄ և ՀՕՄ կազմակերպությունների, ինչպես նաև Սևան և Հակոբ Փանոսյանների և Պերճ Կէճէկուշյանի հանգանակությունները: - Մեր միությունը և անձամբ ես միշտ էլ մասնակցում ենք դրամահավաքներին և մեր նվիրատվություններով օգնում հայրենիքին, - ասում է պ-ն Փանոսյանը: - Շուշիում դեռ չեմ եղել, սակայն երբ լսեցի բերդաքաղաքի վերականգնման ծրագրի և “Շուշի վերածնունդ” հիմնադրամի մասին, անմիջապես որոշեցի մասնակցության կոչով դիմել մեր հայրենակիցներին: Նաև որոշեցինք եթերում առաջին հանգանակությունը կատարել Միության անունից, որպեսզի օրինակ ծառայենք: 15 տարի առաջ Շուշիի ազատագրման օրը մենք մեծ ոգևորություն և ուրախություն ապրեցինք, բոլորս հավաքվել և նայում էինք այդ կադրերը: Կարծում եմ, բերդաքաղաքին օգնելը և Հիմնադրամի բարեգործական ու ներդրումային ծրագրերին մասնակցելը բոլորիս պարտքն է: Անձամբ ես մտածում եմ ներդրումային ծրագիր իրականացնել Շուշիում: Իմ ընկերներից շատերը նույնպես այդպիսի մտադրություններ ունեն: Պարոն Փանոսյանը հայտնեց նաև, որ Միության լրատուի էջերում, որը լույս է տեսնում տարին 4 անգամ և ուղարկվում աշխարհի տարբեր երկրներում ապրող նախկին երուսաղեմցի մոտ հազար ընտանիքի, կհրապարակվի տեղեկատվություն հեռուստակամրջի մասին և կոչ մասնակցել Շուշիի վերականգնման ծրագրերին: - Համոզված եմ, որ այդ կոչը տեղ կհասնի և մեզ կմիանան դեռ շատ հայրենակիցներ: Իսկ ես ուրախ եմ, որ այսուհետև Հայաստան այցելելու ևս մի գործնական առիթ ունեմ, և հուսով եմ՝ մոտ ժամանակներս անպայման կլինեմ Արցախում և կտեսնեմ, վերջապես, մեր Շուշին:
|