| 2008թ. հունվարի 18-ին հին տոմարով Սուրբ Ծննդյան գիշերը Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը, որը տևեց մոտ 5 ժամ: Երևանից ուղիղ հեռուստակապ հաստատվեց Շուշիի, Մոսկվայի, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ` Բեթղեհեմի Մսուրի հրապարակի և Սուրբ Ծննդյան Տաճարի հայկական մասի հետ, որտեղից հեռարձակվեց տոնական Պատարագը:
Հեռուստակամուրջը մեծ ոգևորություն առաջացրեց տարբեր երկրներում ապրող հայերի մեջ և հաստատեց, որ Շուշին համայն հայության հարստությունն է, և բերդաքաղաքի վերածնման խնդիրը կլուծվի բոլորիս միասնական ջանքերով: Հեռախոսազանգերի աշխարհագրությունը լայն էր՝ Հայաստանի և Արցախի տարբեր մարզերից մինչև Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքներ, ԱՄՆ, Կիպրոս, Լեհաստան, Անգլիա, Լիբանան, Իրան, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Հունաստան, Նորվեգիա և այլ երկրներ:
Ներդրումային ծրագրերի փաթեթի և հանգանակությունների գումարային ծավալն ընդանուր առմամբ կազմեց շուրջ 5,7 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմնադրամը ստացավ նաև ծրագրերի և ներդրումների գործնական առաջարկներ:
Նախնական տվյալներով ներդրումային ծրագրերի փաթեթի և հանգանակությունների գումարային ծավալն ընդանուր առմամբ կազմում է շուրջ 5.7 միլիոն ԱՄՆ դոլար: Ստացվել են Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ։ Հնչեցին նաև առաջարկներ այստեղ կազմակերպել գործարարների համաժողովներ՝ Շուշին դարձնելով հայկական “Դավոս”: Այս և բազմաթիվ այլ գաղափարների ու մտահղացումների իրականացումը թույլ կտա լուծել Շուշին համահայկական մայրաքաղաք և զբոսաշրջության կենտրոն դարձնելու հիմնախնդիրը:
Հեռուստակամուրջը լայնորեն լուսաբանվեց ՀՀ, ԼՂՀ և արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից: Միջոցառման մասին տեղեկատվություն է տեղադրվել ավելի քան 30 ինտերնետային կայքերում և տպագիր մամուլում, կազմակարպվել են հաղորդումներ և հարցազրույցներ հեռուսատեսությամբ: Ծավալուն հոդվածներ տպվեցին սփյուռքահայ «Ազդակ» (Լիբանան), «Ազատ օր» (Հունաստան), «Արմենիան րեփորթեր» (ԱՄՆ), «Նովել դ’Արմենի» (Ֆրանսիա), «Նոև Կովչեգ», «Երկրամաս» (Ռուսաստան) թերթերում և ամսագրերում:
|
|